SAKURA TN5500 լազերային քարթրիջը համատեղելի է Brother ապրանքանիշի տպիչների հետ։ Այն ճշգրտորեն կրկնօրինակում է վերոնշյալ տպիչների բնօրինակ քարթրիջը և կատարման որակով բոլորովին չի զիջում դրան։ Ուստի քարթրիջը գերազանց կատարում է իր գործառույթները և ապահովում է տպող սարքի կայուն ու արդյունավետ աշխատանքը։ Քարթրիջը լիցքավորված է սև գույնի տոներով, հետևաբար այն կատարյալ է փաստաթղթերի տպագրության համար։ Ընդ որում, դրա քանակը բավարար է A4 ֆորմատի 12000 էջ տպելու համար։ SAKURA TN5500 լազերային քարթրիջում լիցքավորված տոների բարձր որակը նախատեսում է հստակ և պայծառ տեքստի կամ պատկերների ստացում։ Տոները խորը և արագ ներթափանցում է թղթի կառուցվածքի մեջ՝ դրանով իսկ ապահովելով տպված նյութի կայունությունը գունաթափման նկատմամբ։ Քարթրիջի թմբուկի վրա տոների հավասարաչափ բաշխումը ենթադրում է ստացված փաստաթղթերի վրա գծերի և բծերի բացակայություն։ Տեղափոխման և պահպանման ընթացքում քարթրիջի անվնասությունն ապահովում են ամուր ստվարաթղթե փաթեթավորումը և պղպջակավոր թաղանթը։