HP Color LaserJet Pro M252dn, HP Color LaserJet Pro M277dw, HP Color LaserJet Pro M277n, HP Color LaserJet Pro M252n
Նկարագրություն
SAKURA CF403X լազերային քարթրիջի շնորհիվ դուք կկարողանաք հասնել տպագրության բարձր որակի և երկարատև ծառայության ժամկետի՝ տոների մեկ լիցքավորմամբ։ Տվյալ մոդելը անհրաժեշտ պարագա է լազերային տպիչների որոշակի մոդելների համար, որի օգնությամբ իրականացվում է տեքստի կամ պատկերի տպումը թղթային կրիչի վրա։ Դուք կստանաք հստակ և գունեղ տպվածք՝ առանց բացթողումների և տոների արտահոսքի։ Որակյալ նյութերը և իր դասի համար առաջադեմ արտադրական տեխնոլոգիաների օգտագործումը թույլ կտան ձեզ վայելել պրոֆեսիոնալ մակարդակի տպագրություն։
SAKURA CF403X լազերային քարթրիջը լիցքավորված է ծիրանագույն տոներով, ինչի արդյունքում այն իդեալական է գունավոր սխեմաների, գրաֆիկների, դիագրամների և պատկերների տպագրության համար։ 2300 էջ ռեսուրսը այս մոդելը դարձնում է հարմար տնային օգտագործման համար, որը չի պահանջում չափազանց հաճախակի տպագրություն։ Քարթրիջը համատեղելի է. այն արտադրվում է Sakura ընկերության կողմից, որն արդեն առաջին տարին չէ, որ ուրախացնում է գրասենյակային տեխնիկայի սեփականատերերին դրա համար որակյալ պարագաների թողարկմամբ։ Համատեղելի տպիչների մոդելները, որոնց հետ թույլատրվում է ներկայացված քարթրիջի օգտագործումը, HP արտադրողի լազերային տպիչների չորս մոդելներն են՝ HP Color LaserJet Pro M252n, HP Color LaserJet Pro M252dn, HP Color LaserJet Pro M277dw և HP Color LaserJet Pro M277n։