55 W հզորությամբ Redmond HS1716 մազերի հարթեցուցիչը պատրաստված է մոխրագույն կորպուսով։ Թիթեղների կլորացված ձևը այն հարմար է դարձնում մազափնջերը հարթեցնելու և գանգուրներ ստեղծելու համար։ Կերամիկական-տուրմալինային ծածկույթի շնորհիվ թիթեղները հեշտությամբ սահում են մազափնջերի վրայով, չեն վնասում դրանք և ապահովում են հակաստատիկ ազդեցություն։ Իոնացման գործառույթն իրականացվում է ներկառուցված իոնային գեներատորի միջոցով։ Բացասական լիցքավորված մասնիկները պատում են մազերը՝ վերականգնելով դրանց ջրային հաշվեկշիռը։ Դա մազափնջերին փայլ է հաղորդում և թույլ չի տալիս էլեկտրականանալ։
Լողացող կառուցվածքի շնորհիվ Redmond HS1716-ի թիթեղները չեն սեղմում մազերը։ Մոդելի առանձնահատկությունը թիթեղների տաքացման ջերմաստիճանի կարգավորումն է։ Դրա շնորհիվ սարքը կարելի է հարմարեցնել բարակ, խիտ կամ ալիքավոր, կոշտ մազերի հետ աշխատանքին։ Մինչև 230 °C տաքացման համար պահանջվում է 50 վայրկյան։ Լուսադիոդային էկրանին ցուցադրվում է թիթեղների տաքացման ջերմաստիճանը։ 60 րոպե աշխատանքից հետո սարքն ավտոմատ անջատվում է։ Պաշտպանիչ անջատումը գործում է նաև գերտաքացման դեպքում։