DEXP Anger լարային ականջակալը մշակված է համակարգչային խաղերով հարմարավետ ժամանակ անցկացնելու համար։ Դրանում կիրառվում են 40 մմ տրամագծով բարձրախոսներ, որոնք ձևավորում են հագեցած և մաքուր հնչողություն հաճախությունների լայն տիրույթով։ Ճկուն ձողի վրա գտնվող խոսափողը հարմար կարգավորվում է և պատասխանատու է ձայնի փոխանցման մաքրության համար։
Էրգոնոմիկ գլխակալի և էկո-կաշվից փափուկ ամբուշյուրների շնորհիվ ականջակալը հարմար ֆիքսվում է գլխին՝ չառաջացնելով հոգնածություն։ Բաժակները զարդարված են բազմագույն լուսադիոդային լուսավորությամբ։ Սարքերի հետ սինխրոնացման համար կիրառվում է 3.5 մմ միակցիչ, իսկ լուսավորության սնուցումն իրականացվում է USB պորտի միջոցով։ DEXP Anger-ի այլ առանձնահատկությունների շարքում նշվում են բաժակների վրա գտնվող կոճակները։