Արծաթագույն Dyson V8 ուղղահայաց փոշեկուլը 115 Վտ ներքաշման հզորությամբ նախատեսված է չոր մաքրման համար։ Մոդելը բաղկացած է ուղղահայաց և ձեռքի փոշեկուլից։ Հավաքված վիճակում դրա օգնությամբ կարելի է մաքրել փոշին հատակի կարծր մակերևույթներից, անջատվող մասով հարմար է մաքրել փափուկ կահույքի պաստառապատումը կամ մեքենայի նստատեղերը։ Ի տարբերություն պարկով մոդելների՝ ցիկլոնային համակարգը չի կորցնում ներքաշման ուժը տարայի լցվելուն զուգընթաց։ Արդյունքում դուք կարող եք դադար չտալ ամբողջ բնակարանը մաքրելիս։
Dyson V8 ուղղահայաց փոշեկուլն աշխատում է ինքնավար և սնվում է 2800 մԱ·ժ տարողությամբ Li-Ion մարտկոցից։ Մեկ լիցքավորումը բավականացնում է 25-40 րոպե աշխատանքի համար։ Կոմպլեկտում ներառված են 3 գլխիկներ՝ համակցված՝ ներքաշում է կեղտը և հավաքում խոշոր աղբը, մինի-էլեկտրական խոզանակ՝ հեռացնում է փոշին փափուկ կահույքից, ներքնակներից, բարձերից, տուրբոխոզանակն անհրաժեշտ է միջին խավ ունեցող գորգերի խորը մաքրման համար, ճեղքային՝ սահմանափակ տարածությունում աշխատելու համար։ Ներկառուցված ֆիլտրը կարելի է մաքրել և լվանալ։