Rowenta Easy Touch EP1120F1 էպիլյատորը պատրաստված է հարթագիծ ձև ունեցող պլաստիկե իրանով։ Սարքն ապահովում է հարմարավետ օգտագործում մարմնի դժվարամատչելի հատվածներում։ Պտտվող գլխիկը հագեցած է 24 ունելիով։ Դրանք որսում են 0.5 մմ-ից սկսած երկարությամբ մազիկները և հեռացնում դրանք։ Գնդիկներով մերսող համակարգը նվազեցնում է մաշկի զգայունությունը։ Փոխանջատիչով երկու արագության ռեժիմները հարմար են դարձնում էպիլյացիայի գործընթացի հարմարեցումը՝ կախված մաշկի տեսակից ու զգայունությունից, մազերի խտությունից ու կոշտությունից, մարմնի հատվածից։
Rowenta Easy Touch EP1120F1 էպիլյատորն աշխատում է ցանցից։ Սկսնակների համար նախատեսված հանովի աքսեսուարն օգնում է պահել սարքը ճիշտ դիրքում։ Պատյանը պաշտպանում է էպիլյատորը արտաքին ազդեցություններից տեղափոխման և պահպանման ժամանակ։