Intel Core i5-11400 պրոցեսորի շնորհիվ կարելի է հավաքել համակարգիչ՝ գրասենյակային հավելվածներում ամենօրյա աշխատանքի և ժամանցի համար բավարար արտադրողականությամբ։ 6-միջուկանի չիպսեթը պատրաստված է Intel Rocket Lake-S ճարտարապետության և 14 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսի հիման վրա, ինչի շնորհիվ ունի ցածր էներգասպառում՝ 65 Վտ բազային ջերմատվության դեպքում։ Սարքը միաժամանակ մշակում է մինչև 12 հաշվարկային հոսք՝ «ծանր» ծրագրերի անխափան գործարկման համար։
Intel Core i5-11400 պրոցեսորն ունի ինտեգրված գրաֆիկական միջուկ Intel UHD Graphics 730, որը համակարգում կփոխարինի առանձին տեսաքարտին և գլուխ կհանի էկրանին պատկերների մշակումից ու ցուցադրումից։ Այս չիպսեթի հետ հավաքածուում կարելի է օգտագործել մինչև 128 ԳԲ ծավալով DDR4 օպերատիվ հիշողություն՝ բազմաառաջադրանք ռեժիմում կայուն աշխատանքի համար։