Defender G22 դյուրակիր բարձրախոսը պատրաստված է պլաստիկից, ռետինից և գործվածքից բաղկացած սև կորպուսով։ Լրակազմում ներառված է գոտի, որի օգնությամբ այն հարմար է կրել ուսին։ 20 Վտ հզորությամբ 2 բարձրախոսով ակուստիկ համակարգը վերարտադրում է հստակ ձայն՝ ծավալուն բասով։ Խոսափողը հնարավորություն է տալիս պատասխանել զանգերին։
Սարքերի հետ անլար համաժամացումը հնարավոր է Bluetooth տեխնոլոգիայի միջոցով։ Աուդիոֆայլերի նվագարկման համար նախատեսված են նաև AUX միակցիչ, USB միացք և microSD հիշողության քարտի ընթերցիչ։ Բարձրախոսն ունի FM նվագարկիչ։ Մարտկոցի մեկ լիցքավորումը բավարարում է Defender G22-ի մինչև 6 ժամ ինքնավար աշխատանքի համար։