500 Վտ հզորությամբ սպիտակ GRAEF CH 501 մանրացուցիչը հարմար է մսի, բանջարեղենի, մրգերի, կանաչու մանրացման համար։ 1500 մլ տարողությամբ տարայում կարելի է մեկ անգամից պատրաստել ուտեստի 2-3 բաժին։ 2 արագությունները թույլ են տալիս կարգավորել հզորությունը՝ կախված մթերքի խտությունից և տեսակից։ Իմպուլսային ռեժիմում դուք կկարողանաք ճշգրիտ վերահսկել կոնսիստենցիան, խտության աստիճանը։ Սարքը կարող է անընդմեջ աշխատել միայն 50 վայրկյան։ Դրանից հետո այն պետք է անջատել և թողնել, որ սառչի։
GRAEF CH 501 մանրացուցիչն ունի ռետինապատ ոտքեր։ Դրանց շնորհիվ սարքը պահպանում է կայունությունը վիբրացիայի ժամանակ և չի սահում սեղանածածկի վրա։ Դանակը, թասը և կափարիչը կարելի է հանել և լվանալ հոսող ջրի տակ կամ սպասք լվացող մեքենայում։