ZUGEL ZOE451B էլեկտրական ջեռոցն ունի ամեն անհրաժեշտը հարմարավետ և որակյալ պատրաստման համար։ Այն հագեցած է պատրաստման 6 ռեժիմով և պտտվող մեխանիկական կարգավորիչներով՝ հեշտ կարգավորման համար։ Ներկառուցված օդափոխիչն արդյունավետորեն հեռացնում է ջերմությունը՝ կանխելով շրջակա կահույքի չափից ավելի տաքացումը։
Պատերի հեշտ մաքրվող էմալապատ ծածկույթն օգնում է առանց ավելորդ ջանքերի վերացնել տարբեր աղտոտվածությունները։ Ավտոանջատմամբ ժամաչափը հնարավորություն է տալիս ծրագրավորել պատրաստման մեկնարկի որոշակի ժամանակը։ Դուռը համալրված է բարձր ջերմամեկուսիչ հատկություններ ունեցող եռակի ապակիով՝ անվտանգ օգտագործման համար։ ZUGEL ZOE451B-ի հետ տրամադրվում են տապակ և ցանց։