Jet.A GHP-100 լարային ականջակալը համատեղում է ձայնի բարձր որակը, ձայնի ճշգրիտ փոխանցումը և խաղերում էրգոնոմիկայի բացառիկ մակարդակը։ Այն հագեցած է 50 մմ տրամագծով դինամիկ ճառագայթիչներով և կարգավորվող դիրքով շարժական ձողի վրա գտնվող համակողմանի խոսափողով։ Փափուկ նյութից ականջն ընդգրկող ամբուշյուրների և կարգավորվող գլխակալի շնորհիվ ականջակալները հարմարավետորեն տեղավորվում են գլխին՝ չառաջացնելով անհարմարության զգացում։ Jet.A GHP-100 ականջակալի միացումն իրականացվում է երկու կամ մեկ 3.5 մմ միակցիչների միջոցով։ Միացման մալուխը բնութագրվում է 2.2 մ երկարությամբ և խճճվելուն դիմացկուն ամուր նեյլոնե հյուսվածքով։