Side by Side Бирюса SBS 541 TWG մոխրագույն սառնարանը հագեցած է երկու խցիկով՝ 541 լ ընդհանուր օգտակար ծավալով։ Սառնարանային խցիկն ունի 4 դարակ և 2 արկղ։ Առկա են նաև 3 լրացուցիչ դարակներ՝ տեղադրված դռան վրա։ Այս խցիկի ներսում ջերմաստիճանը կարգավորվում է 2-ից մինչև 8 °C միջակայքում։ Դեզոդորայզերը թույլ չի տալիս տարբեր մթերքների հոտերին խառնվել միմյանց, ինչպես նաև դանդաղեցնում է բակտերիաների զարգացումը։
Side by Side Бирюса SBS 541 TWG սառնարանի սառցախցիկում մեկ օրվա ընթացքում սառեցվում է մինչև 10 կգ մթերք։ Ներսում պահպանվում է -25-ից մինչև -15 °C միջակայքի ջերմաստիճան։ Այն կարելի է կարգավորել սենսորային կառավարմամբ դիսփլեյի միջոցով։ Սառցախցիկում կա 9 բաց դարակ, որոնցից 3-ը տեղադրված են դռան վրա։ Սարքն ունի նաև «Սուպերսառեցում» և «Սուպերհովացում» ռեժիմներ՝ ավելի ինտենսիվ աշխատանքի համար։ Բացակայության ընթացքում էլեկտրաէներգիան խնայելու հնարավորություն է տալիս «Արձակուրդ» ռեժիմը։ Սառնարանը հագեցած է երկու բացվող դռներով՝ ուղղահայաց թաքնված բռնակներով։