TDM ELECTRIC Народный SQ1303-1429 երկարացման լարը նախատեսված է կենցաղում, գրասենյակում, քաղաքամերձ տանն օգտագործելու համար։ Այն կիրառվում է տարբեր նշանակության էլեկտրասարքերի և սարքավորումների միացման համար (կենցաղային և գրասենյակային տեխնիկա, լուսավորության սարքեր, գործիքներ և այլն)։
Սպիտակ գույնի երկարացման լարը հագեցած է ՊՎՔ պատյանով 10 մ երկարությամբ մալուխով։ Պլաստիկե իրանում առկա են բներ հողանցմամբ 4 վարդակի համար։ Դրանց ընդհանուր ծանրաբեռնվածությունը կարող է հասնել 3680 W-ի։ Իրանի հարվածադիմացկունության շնորհիվ TDM ELECTRIC Народный SQ1303-1429-ը չի վախենում ընկնելուց։ Ինչպես նաև պատրաստման ժամանակ օգտագործված պլաստիկը կայուն է գունաթափման նկատմամբ։ Երկարացման լարը կարելի է տեղադրել պատի վրա։