Asus GeForce GT 1030 LP [GT1030-2G-BRK] տեսաքարտը հիանալի տարբերակ է սկզբնական և միջին մակարդակի համակարգիչներում օգտագործելու համար։ Մոդելի հիմքն է հանդիսանում իր կայուն աշխատանքով աչքի ընկած GeForce GT 1030 վիդեոպրոցեսորը։ Առկա է DirectX 12 և OpenGL 4.5 ստանդարտների աջակցություն։ GDDR5 տիպի 2 ԳԲ տեսահիշողությունը բավարար է տեսաադապտերի բոլոր հնարավորություններն իրացնելու համար։ Գրաֆիկական չիպի արդյունավետ հաճախականությունը համեմատաբար բարձր է՝ այն հավասար է 6008 ՄՀց-ի։
Asus GeForce GT 1030 LP [GT1030-2G-BRK] տեսաքարտը միացվում է PCI-E ինտերֆեյսի միջոցով։ Շատ օգտատերերի համար օգտակար կլինի միաժամանակ 2 մոնիտոր միացնելու հնարավորությունը։ Պատկերի արտածման համար օգտագործվում են DisplayPort և HDMI վիդեոինտերֆեյսները։
Տեսաքարտի ուժեղ կողմերից մեկը էներգիայի ցածր սպառումն է։ Սարքի էներգասպառումը չի գերազանցում 30 Վտ-ը, իսկ տեսաադապտերի աշխատանքի համար խորհուրդ է տրվում 300 Վտ և ավելի հզորությամբ սնուցման բլոկ։ Տեսաքարտի երկարությունը և հաստությունը համապատասխանաբար 169 և 21 մմ են։