Haier HOQ-F6QSN3DG մոխրագույն էլեկտրական ջեռոցը ստացել է 72 լ ծավալով խցիկ և տապակների տեղադրման 6 մակարդակ։ Ջեռոցում կտեղավորվեն բարձր սպասք, հնդկահավ կամ ամբողջական խոզապուխտ։ Դրանում կարելի է միաժամանակ պատրաստել երեք մակարդակի վրա։ Մոդելն ապահովում է 28 աշխատանքային ռեժիմ։ Ջեռոցը կարող է պատրաստել գրիլի և աէրոգրիլի տեխնոլոգիայով, կոնվեկցիայով, գոլորշու և վակուումի կիրառմամբ։ Սարքում կարելի է չորացնել սունկ, բանջարեղեն, կատարել խմորի հասունացում և տաքացնել տաք ուտեստները։ Սարքն ապահովում է տաքացում 30°-ից մինչև 300° C։ Դա թույլ կտա պատրաստել կերակրատեսակների ընդլայնված ցանկ՝ չորացումից և ապխտումից մինչև արագ տապակում։ Ներկառուցված ավտոծրագրերը հեշտացնում են պատրաստումը։ Ձեզ բավական է ընտրել մթերքի տեսակը և քաշը։ Սարքավորումն ինքնուրույն կընտրի անհրաժեշտ կարգավորումները։
Haier HOQ-F6QSN3DG էլեկտրական ջեռոցը հագեցած է եռակի ապակիով դռնակով։ Օդային շերտի շնորհիվ այն տաք չի լինի նույնիսկ առավելագույն տաքացման դեպքում։ Պատրաստման ընթացքում պատերը հովացնելու համար նախատեսված է օդափոխիչ։ Այն թույլ չի տալիս իրանի գերտաքացում։ Դռնակն ունի փակման մեխանիզմ (դովոդչիկ)՝ սահուն, զգույշ փակվելու համար։ Տելեսկոպիկ ուղղորդիչները թույլ են տալիս անվտանգ հանել ուտեստը և չայրվել։ Ներսում խցիկն ունի կատալիտիկ ծածկույթ։ Դրա շնորհիվ պատերի վրայի ճարպն ու այլ աղտոտվածությունները տաքանալիս մտնում են քիմիական ռեակցիայի մեջ և տրոհվում ջրի, ածխածնի ու օրգանական նյութերի։ Այսինքն՝ մաքրումը տեղի է ունենում ավտոմատ կերպով։ Այս ռեժիմից հետո բավական է ներքին մակերեսը սրբել լաթով։