Ubiquiti LTU-LR մուտքի կետն իրենից ներկայացնում է բարձր արտադրողականությամբ ցանցային մոդուլ՝ մեծ թվով հաճախորդային սարքերով կորպորատիվ միջավայրի պայմաններում բարձր ծանրաբեռնվածությամբ ցանց ստեղծելու կամ այն ընդլայնելու համար։ Մոդելն աշխատում է 5 ԳՀց հաճախականությամբ և աջակցում է 802.11n ստանդարտը, ինչի շնորհիվ դրա թողունակությունը կարող է հասնել 900 Մբիթ/վ-ի։ Բացի այդ, մուտքի կետն օժտված է բարձր հզորությամբ, ինչը նպաստում է կայուն ազդանշանին հեռավորությունների լայն միջակայքում։
Ubiquiti LTU-LR մուտքի կետը պատրաստված է բարձրակարգ բաղադրիչներից կոմպակտ իրանում։ Դրա ամրության և շանթապաշտպանության առկայության շնորհիվ տվյալ մոդելը կարող է օգտագործվել դրսում։ Մուտքի կետի տեղադրումն աչքի է ընկնում պարզությամբ և կարող է իրականացվել կայմի վրա։ Դրա միացումը հիմնական սարքավորմանը կատարվում է 1 ստանդարտ Ethernet ցանցային պորտի, ինչպես նաև Bluetooth արձանագրության օգնությամբ։ Աշխատանքը կառավարելու համար նախատեսված են հարմար վեբ-ինտերֆեյս և SSH արձանագրություն։ Որպես սնուցման աղբյուր մուտքի կետը կարող է օգտագործել PoE տեխնոլոգիան։