Երկարացման լար TDM ELECTRIC Народный SQ1303-1406-ը նախատեսված է կենցաղում, գրասենյակում, ամառանոցում օգտագործելու համար։ Այն կիրառվում է տարբեր նշանակության էլեկտրասարքերի և սարքավորումների (կենցաղային և գրասենյակային տեխնիկա, լուսավորության սարքեր, գործիքներ և այլն) միացման համար։
Սպիտակ գույնի երկարացման լարը հագեցած է ՊՎՔ պատյանով 3 մ երկարությամբ մալուխով։ Պլաստիկե իրանում առկա են հողանցմամբ 4 վարդակի բներ։ Դրանց ընդհանուր ծանրաբեռնվածությունը կարող է հասնել 3680 Վտ-ի։ Իրանի հարվածադիմացկունության շնորհիվ TDM ELECTRIC Народный SQ1303-1406-ը չի վախենում վայր ընկնելուց։ Բացի այդ, պատրաստման ժամանակ օգտագործված պլաստիկը կայուն է գունաթափման նկատմամբ։ Երկարացման լարը կարելի է տեղադրել պատին։