DEXP M3GIB գազօջախը հագեցած է 3 այրիչով, որոնցից յուրաքանչյուրի վրա նախատեսված են ամուր ճաղավանդակներ՝ ապահովելով ցանկացած տրամագծի սպասքի անգերազանցելի կայունությունը։ Տանը արտակարգ իրավիճակների առաջացումից խուսափելու համար արտադրողը հոգացել է գազ-վերահսկման տեխնոլոգիայի առկայության մասին, որն օպերատիվորեն կարգելափակի կապույտ վառելիքի մատակարարումը բոցի մարման դեպքում։
DEXP M3GIB գազօջախի հնարավորություններին հասանելիության, մասնավորապես՝ էլեկտրական բոցավառման և կրակի ինտենսիվության կարգավորման համար օգտագործեք պտտվող կառավարման տարրերը։ Ներկայացված մոդելի առանձնահատկությունը բոցի եռակի շարքով հատուկ այրիչի առկայությունն է, այդպիսով ձեզ մոտ փոքրագույն անհարմարություն անգամ չի առաջանա մեծ տրամագծի սպասքով կերակուրներ պատրաստելիս։ Աշխատանքային վահանակի ստեղծման ժամանակ օգտագործվել է գերամուր ապակի, որը չի ենթարկվում ճաքճքման բարձր ջերմաստիճանների ամենօրյա ազդեցության դեպքում։ Բացի այդ, նման նյութը կցուցադրի զարմանալի հեշտություն ցանկացած աղտոտվածությունից մաքրելիս։