Դասական դիզայնով Janome 1522RD կարի մեքենան զարդարված է վառ կարմիր ներդիրներով։ Ուղղահայաց մաքոքով, ավտոմատ թելանցկացուցիչով և հարմար թևքային հարթակով սարքը կօգնի արագ վերանորոգել և կարել տնային իրերը։ Տվյալ մոդելը կատարում է 25 գործողություն, ավտոմատ կերպով ձևավորում է օղակներ, կարողանում է կարել թաքնված կարով և մի քանի ուղղություններով։
Janome 1522RD սարքը հագեցած է ասեղների, կոճերի, թելերի և այլ աքսեսուարների պահպանման հարմար բաժնով։ Գործվածքի վրա թաթիկի ճնշումը հեշտությամբ կարգավորվում է։ Մեքենան բարձրացնում է թաթիկը 8 մմ, կատարում է 4 մմ երկարությամբ կարեր և 5 մմ լայնությամբ կարագծեր։ Հաճելի հավելում է աշխատանքային գոտու LED լուսավորությունը։ Մեքենան մատակարարվում է կիսակոշտ պատյանով՝ օգտակար աքսեսուարների հավաքածուով։