Synology RackStation RS2821RP+ ցանցային պահոցը (NAS) կորպորատիվ դասի մոդել է, որն առաջարկում է մինչև 16 կրիչ տեղադրելու հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրի ծավալը սահմանափակված է 18 ՏԲ-ով։ Թույլատրելի է 3.5 դյույմանոց և 2.5 դյույմանոց HDD-ների օգտագործումը։ Պահոցը նախատեսված է նաև 2.5 դյույմանոց SSD-ների տեղադրման համար։ Սարքն աջակցում է կրիչների տաք փոխարինման գործառույթը։ Պահոցի կարևոր առավելությունը պահուստային սնուցման կազմակերպման հնարավորությունն է։ «Hyper Backup» գործառույթը երաշխավորում է տվյալների պաշտպանության բարձրագույն հուսալիություն։ Պահոցում օգտագործվում է ECC հիշողություն։ ՕՀ-ի (RAM) սխալների շտկման գործառույթն առավելագույնս նվազեցնում է ծրագրային խափանումների հավանականությունը։ Սարքի բազային 4 գիգաբայթանոց հիշողությունն անհրաժեշտության դեպքում կարելի է ընդլայնել մինչև 32 ԳԲ։ Տվյալների հետ աշխատանքի անհրաժեշտ արագության մակարդակն ապահովելուն օգնում է AMD Ryzen V1500B 4-միջուկանի պրոցեսորը։ Պահոցում ներդրված է AES ապարատային կոդավորման աջակցություն։
Synology RackStation RS2821RP+ ցանցային պահոցը (NAS) նախատեսված է դարակաշարում տեղադրելու համար։ Սարքի մոնտաժային բարձրությունը կազմում է 3U։ Պահոցի շահագործման թույլատրելի ջերմաստիճանային տիրույթն է 0-ից մինչև 35 °C։