Ամպամած եղանակին, երբ ճանապարհներին և մայթերին ջրափոսեր են գոյանում, ինչպես նաև տարվա ձմեռային եղանակին, երբ շուրջբոլորը ծածկված է ձյունով, ձեր կոշիկները կարող են թրջվել, ինչն իր հերթին կհանգեցնի անհարմարության և մրսելու վտանգի։ Որպեսզի ձեր կոշիկներն արագ չորանան բնակարանից հաջորդ դուրս գալու համար, ստեղծվել է կոշիկների I-Dry 2428 էլեկտրական չորանոցը։ Եթե ներսից թրջված կոշիկների մեջ գիշերը դնեք ներկայացված էլեկտրական ներդիրները, ապա առավոտյան կստանաք լիովին չոր կոշիկներ։ Մոդելն ունի գեղեցիկ սպիտակ-կապույտ գունավորում։
I-Dry 2428-ի կորպուսը պատրաստված է պլաստիկից։ Հավաքածուում նախատեսված են երկու էլեկտրական ներդիրներ, որոնց օգնությամբ մեկ անգամից կարելի է չորացնել մեկ զույգ կոշիկ։ Այսքան օգտակար սարքը պահանջում է ընդամենը 5 Վտ հզորություն, ուստի էլեկտրաէներգիայի համար ձեր ծախսերը գրեթե չեն ավելանա։ Էլեկտրաչորանոցի տաքացման համար պահանջվում է 20 րոպե ժամանակ։ Տվյալ արտադրանքում տաքացուցիչ տարրերը տաքանում են մինչև 60-70 աստիճան ջերմաստիճան։ Ներդիրների հատուկ ձևը թույլ է տալիս դրանք օգտագործել ցանկացած չափսի և տեսակի կոշիկի մեջ։