DARINA 33 606 W էլեկտրական սալօջախը պատրաստված է սպիտակ գույնով՝ կառավարման պտտվող բռնակներով։ Սեղանի մակերեսի նյութը ապակեկերամիկա է։ Սալօջախը հագեցած է ջեռոցի լուսավորությամբ, հարմար տնտեսական բաժանմունքով, կարգավորվող հենակներով։ Սալօջախի չափսն է՝ 50x56x85։ Միաժամանակ սպառվող հզորությունը՝ 6600 W։
Աշխատանքային սեղանը հագեցած է տարբեր հզորության երեք էլեկտրական ապակեկերամիկական այրիչներով։ Ապակեկերամիկական եփման մակերեսի հիմնական առավելությունը ջերմությունն աշխատանքային գոտով արագ և հավասարաչափ վերաբաշխելու ունակությունն է։
Ջեռոցի ծավալը 50 լ է։ Ջեռոցը հագեցած է աշխատանքի 4 ռեժիմով, ունի ջերմակարգավորիչ։ 4 զույգ դրոշմված ուղղորդիչները թույլ են տալիս միաժամանակ տեղադրել մի քանի տապակ։ Սալօջախի հետ ներառված են ցանց և ալյումինե տապակ։
DARINA տեխնիկան կօգնի ստեղծել հարմարավետ և տնավարի մթնոլորտ տանը։ Դուք կարող եք վայելել խոհարարական կերակրատեսակների պատրաստման հեշտությունը՝ առանց ավելորդ ծախսերի։