DARINA F1 3110 W գազօջախը՝ կառավարման պտտվող բռնակներով, պատրաստված է սպիտակ գույնով։ Մոդելը հագեցած է մակերեսի և ջեռոցի լիարժեք գազ-վերահսկմամբ, մակերեսի այրիչների և ջեռոցի ինտեգրված էլեկտրական բոցավառմամբ, սպասքի համար նախատեսված դուրս քաշվող արկղով, կարգավորվող հենակներով, «փոքր կրակ» ֆիքսված դիրքով։ Օջախի չափսը՝ 50x56x85։
Աշխատանքային մակերեսը չորս տարբեր հզորության գազային այրիչներով է, աշխատանքային մակերեսի ճաղավանդակը թուջե է։ Օջախի աշխատանքային մակերեսի վերևում տեղադրված է թրծված ապակուց պատրաստված կափարիչ։
Ջեռոցի ծավալը՝ 50 լ։ Ջեռոցն ունի աշխատանքի 1 ռեժիմ՝ ներքևի տաքացման ռեժիմ։ 4 զույգ դրոշմված ուղղորդիչները թույլ են տալիս միաժամանակ տեղադրել մի քանի տապակ։ Օջախի հետ միասին տրամադրվում է ճաղավանդակ և երկու էմալապատ տապակ։
DARINA տեխնիկան կօգնի ստեղծել հարմարավետ և ջերմ մթնոլորտ տանը։ Դուք կարող եք վայելել խոհարարական կերակրատեսակների պատրաստման հեշտությունը՝ առանց ավելորդ ծախսերի։