Tenda CP3 Pro IP-տեսախցիկը պատրաստված է սպիտակ գույնի պլաստիկե իրանով։ Մոդելը նախատեսված է շինությունների ներսում պատի, սեղանի կամ առաստաղի վրա տեղադրման համար։ Այն հեռարձակում է գունավոր կամ սև-սպիտակ պատկեր՝ 2304x1296 պիքսել թույլատրությամբ։ Պատկերի հստակությունն ապահովում է 3 մեգապիքսելանոց մատրիցը՝ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ։
Tenda CP3 Pro IP-տեսախցիկը հագեցած է ինֆրակարմիր լուսավորությամբ՝ 12 մ գործողության շառավղով, ինչը բացառում է տեսանելիության կորուստը օրվա մութ ժամերին։ Դիտման լայն անկյունները, հորիզոնական 360° և թեքությամբ 90° պտտվելու հնարավորությունը թույլ են տալիս վերահսկել սենյակում կատարվող ամեն ինչ՝ առանց կույր գոտիների առաջացման։ Տեսախցիկը կարելի է միացնել ինտերնետին. այն հագեցած է ներկառուցված Wi-Fi մոդուլով։ Դա թույլ է տալիս կարգավորել սարքի աշխատանքի պարամետրերը և տեսնել պատկերը իրական ժամանակի ռեժիմում սմարթֆոնով։ Tenda CP3 Pro-ում ներկառուցված է շարժման հայտնաբերման համակարգ։ Առկա են նաև խոսափող և բարձրախոս երկկողմանի աուդիոկապի համար։ Տեսաարխիվը կարելի է պահպանել ամպային պահոցում, սերվերում կամ microSDXC հիշողության քարտի վրա։