Janome S-24 կարի մեքենան դասական մոդել է՝ ռեժիմների պտտվող անջատիչներով և ուղղահայաց մաքոքով։ Կատարում է 24 կարի գործողություն, որոնց թվում են հագուստի կարման ամբողջական ցիկլի համար բոլոր անհրաժեշտները։ Դրանք են՝ ուղիղ, օվերլոկային, առաձգական, գաղտնի և դեկորատիվ կարերը, ավտոմատ կոճկատեղը։ Թևքային հարթակը հեշտացնում է աշխատանքը նեղ շրջանաձև դետալների հետ (թևքածալեր, օձիքներ)։ Janome S-24-ը պարզ է կառավարման մեջ, դրանով աշխատանքը կկարողանա յուրացնել և սկսնակ դերձակը, և տարեց մարդը, ով սովոր է դեռևս խորհրդային մեքենաներին։ Այն հիանալի կհամապատասխանի ինչպես տնային օգտագործման (հագուստի, վարագույրների նորոգում և կարում, ձեռագործություն), այնպես էլ պրոֆեսիոնալ օգտագործման համար։ Այս մեքենայում առկա է աշխատանքների ամբողջական ցիկլը կատարելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Էլեկտրաշարժիչը ներկառուցված է, ոտնակը առկա է լրակազմում։