DEXP Anycast MR12 մեդիափլեյերն իրենից ներկայացնում է մանրակերտ սարք՝ ֆլեշ կրիչի չափերը չգերազանցող եզրաչափերով, բայց օժտված իսկապես տպավորիչ ֆունկցիոնալությամբ։ Տվյալ մոդելը նախատեսված է ձեր հեռուստացույցի էկրանին ցանկացած տեսանյութի որակյալ վերարտադրման համար։ Սարքն ունի պլաստիկից պատրաստված հարթագիծ սև կորպուս, 38.5x13x65 մմ եզրաչափերը (համապատասխանաբար լայնություն, խորություն և բարձրություն) խնդիրներ չեն ստեղծի այս բարձրտեխնոլոգիական մեդիափլեյերի տեղադրման հարցում։
DEXP Anycast MR12 մեդիափլեյերի հնարավորությունները տպավորում են վերարտադրման աջակցվող ձևաչափերի հարուստ ցանկով։ Դուք կկարողանաք այս սարքի միջոցով վերարտադրել ամենատարբեր ընդլայնումներով ֆայլեր։ Մոդելի ֆունկցիոնալությունը չի սահմանափակվում բացառապես տեսանյութերի նվագարկմամբ, ձեր տրամադրության տակ է աուդիո լսելու և պատկերներ դիտելու հնարավորությունը։ Մեդիափլեյերի միացումն իրականացվում է HDMI 1.4 մուտքի միջոցով։ Փոքրիկ սարքը կարողացել է իր կորպուսում տեղավորել Wi-Fi մոդուլ՝ տնային ինտերնետային ցանցին անլար միանալու համար։