221 մմ երկարությամբ Zotac GeForce RTX 5060 Ti GAMING Twin Edge [ZT-B50610E-10M] տեսաքարտը մայրական սալիկի վրա զբաղեցնում է ընդլայնման 2 բնիկ և հարմար է սահմանափակ տարածության պայմաններում տեղադրման համար։ NVIDIA Blackwell միկրոճարտարապետությամբ GeForce RTX 5060 Ti պրոցեսորը և GDDR7 ստանդարտի 8 ԳԲ տեսահիշողությունն ապահովում են գրաֆիկայի հաշվողական բարձր հզորություն պահանջկոտ խաղերի գործարկման, տեսանյութերի և պատկերների մշակման ժամանակ։ Չիպի տակտային հաճախականությունը 2407 ՄՀց է և արագացման ռեժիմում մեծանում է մինչև 2572 ՄՀց։ Նեյրոնային ռենդերինգով ճառագայթների հետագծումը երաշխավորում է մանրամասների հստակություն, գունային ներկապնակի, ստվերների և արտացոլումների հագեցվածություն։ Միջանկյալ կադրերի գեներացմամբ NVIDIA DLSS 4 տեխնոլոգիայի շնորհիվ ապահովվում է դինամիկ գրաֆիկական բովանդակության սահուն վերարտադրություն։ Երկու առանցքային օդափոխիչներով հովացման համակարգը կայուն կերպով ցրում է ջերմությունը և պահպանում ցածր ջերմաստիճան տարբեր հաշվողական ծանրաբեռնվածության դեպքում։ Օդափոխության անցքերով մետաղական հետևի վահանակը բարելավում է ջերմահեռացումը ներքին բաղադրիչներից և պաշտպանում Zotac GeForce RTX 5060 Ti GAMING Twin Edge գրաֆիկական ադապտերը դեֆորմացիայից։ Մինչև չորս սարքերի միացումը հնարավոր է 3 DisplayPort և 1 HDMI միակցիչների միջոցով։