Երկնագույն vivo iQOO Neo 10R 128 ԳԲ սմարթֆոնն ստացել է 8-միջուկանի Qualcomm Snapdragon 8s Gen 3 պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Սարքն արագ կբեռնի միաժամանակ 5-6 հավելված, կմշակի լուսանկարներ և կգործարկի ստանդարտ մոբայլ խաղեր։ 6.78” անկյունագծով էկրանն արտածում է պատկերը 2800×1260 կետայնությամբ։ Շնորհիվ կադրերի փոփոխության 144 Հց ավելացված հաճախականության՝ դինամիկ տեսարաններում օբյեկտները կշարժվեն սահուն և բնական։ Wi-Fi Direct, Wi-Fi Display, Wi-Fi Hotspot աջակցությունը թույլ է տալիս պատկերն ուղղակիորեն արտածել հեռուստացույցի էկրանին և ինտերնետ բաժանել այլ սարքերի։
vivo iQOO Neo 10R 128 ԳԲ սմարթֆոնն ամփոփված է IP65 փոշեջրապաշտպանությամբ իրանի մեջ։ Այն կդիմանա ջրի ցայտերին։ Schott Xensation UP ապակին դիմացկուն է քերծվածքների և մաշվածության նկատմամբ։ Տեսախցիկը համալրված է երկու օբյեկտիվով՝ հիմնական 50 Մպ ամենօրյա լուսանկարների համար և գերլայնանկյուն 8 Մպ՝ կադրում առավելագույն քանակությամբ օբյեկտներ ներառելու համար։ 6000 մԱժ մարտկոցն ապահովում է մինչև 12-15 ժամ ինքնավար աշխատանք։ Շրջանցիկ լիցքավորման տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել միայն սարքը, այլ ոչ թե մարտկոցը։ Դա երկարացնում է դրա ծառայության ժամկետը։