Noctua NH-L9a AM4 պրոցեսորի հովացուցիչը չափազանց կոմպակտ է. դրա բարձրությունը ընդամենը 37 մմ է։ Մոդելը կարող է տեղադրվել ցանկացած իրանում, որը նախատեսված է ակտիվ հովացմամբ պրոցեսորների օգտագործման համար։ Համատեղելի սոկետն է AM4-ը։ Չնայած փոքր չափսերին՝ Noctua NH-L9a AM4 պրոցեսորի հովացուցիչն ունակ է ցրել մինչև 61 Վտ հզորություն։ Սարքի արդյունավետությունը բարձրացնում են 2 ջերմային խողովակները։ Հիմքը և ռադիատորն ունեն նիկելապատ ծածկույթ։ Օդափոխիչը մեկն է՝ 92 միլիմետրանոց։ Օդափոխիչի պտտման հաճախականության միջակայքը 600-ից մինչև 2500 պտույտ է րոպեում։ Հովացուցիչի հետ միասին մատակարարվում են փաստաթղթեր, ամրակ, կպչուկ և ջերմամածուկ։ Սարքի զանգվածը 465 գ է։