15.6" VIVACASE VCN-CBS15--gray պայուսակը հիանալի ընտրություն կդառնա ձեր համակարգչի անվտանգ պահպանման և տեղափոխման համար։ Տվյալ մոդելը համապատասխանում է դասական 15.6" ֆորմատին, ինչի շնորհիվ աչքի է ընկնում մեծ տարողունակությամբ և կարող է օգտագործվել ամենատարբեր անկյունագծով ու իրանի հաստությամբ նոութբուքերի համար։ Բացի այդ, լրացուցիչ ներքին և արտաքին գրպանների, ինչպես նաև ընդարձակ ներքին տարածության առկայության շնորհիվ պայուսակը թույլ է տալիս հեշտությամբ տեղափոխել լիցքավորման սարքեր, մալուխներ, համակարգչային մկնիկ, կոմպակտ կուտակիչներ և նույնիսկ փաստաթղթեր։
VIVACASE VCN-CBS15--gray-ի հիմնական նյութը «Oxford» սինթետիկ գործվածքն է, որը շոշափելիս և տեսողականորեն նման է խսիրի ու աչքի է ընկնում մաշվածության նկատմամբ բարձր կայունությամբ և գործնականությամբ։ Բացի այդ, տվյալ մոդելն աչքի է ընկնում խիստ և մինիմալիստական դիզայնով, ինչի շնորհիվ կկարողանա լրացնել ձեր գործնական կերպարը։ Դրա շնորհիվ պայուսակը կդառնա ձեր կերպարի վառ զարդարանքը և թույլ կտա հեշտությամբ առանձնանալ ամբոխից։ Տեղափոխման հարմարավետության համար մոդելը հագեցած է ամուր ու փափուկ բռնակներով, ինչպես նաև ուսի հուսալի գոտիով։