Rowenta Flower Love Kit EP2851F1 էպիլյատորն առաջարկվում է գործնական տրիմերի հետ միասին, որն ապահովում է բիկինիի գոտու մազերի նուրբ խնամք։ Այս երկու էլեկտրական սարքերի հավաքածուն թույլ է տալիս ազատվել դեմքի, մարմնի, ինտիմ գոտիների վրա աճող 0.5 մմ-ից ավելի բարձրությամբ մազերից։ Էպիլյատորը հագեցած է 32 միլիմետրանոց էպիլացնող գլխիկով՝ բռնման մեծ մակերեսով և 24 հարթ ունելիով, որոնք զգուշորեն պոկում են մազերը։ Էպիլյատորի գլխիկի վրա գտնվում են մերսող գնդիկներ, որոնք նվազեցնում են պրոցեդուրայից տհաճ զգացողությունները։
Rowenta Flower Love Kit EP2851F1 էպիլյատորը կարելի է համալրել կտրվածքով կցորդով՝ մազերի կետային, առավելագույնս խնամքով հեռացման համար։ Էպիլյատորն օգտագործելուց հետո դրա գլխիկը կարելի է լվանալ ծորակի ջրի շիթի տակ՝ ապահովելով մազերի մանր մասնիկների հեռացումը։ Ե՛վ էպիլյատորը, և՛ բիկինիի գոտու խնամքի տրիմերը սնուցում են ստանում հավաքածուի մեջ ներառված 220 Վ ցանցային ադապտերից։