Երկնագույն Braun Oral-B Vitality Pro D103.423.3 էլեկտրական ատամի խոզանակն ունի աշխատանքի 3 ռեժիմ՝ ամենօրյա օգտագործման և զգայուն ատամների մաքրման համար։ Ուղղորդված շարժումների առավելագույն քանակը (7600 պտ/րոպե) թույլ է տալիս մաքրել տարբեր աստիճանի աղտոտվածությունները։
Braun Oral-B Vitality Pro D103.423.3 ատամի խոզանակին կից տրամադրվում է միջին կոշտության խոզաններով 2 գլխիկ։ Դրանցից մեկը հարմար է ստանդարտ ամենօրյա մաքրման համար, իսկ երկրորդը նախատեսված է բարձր զգայունություն ունեցող ատամների և լնդերի համար։ Մոդելը հագեցած է վիբրացիոն թայմերով, որը տեղեկացնում է մաքրման հատվածը փոխելու կամ գործընթացն ավարտելու անհրաժեշտության մասին։ Խոզանակն ունի նաև ինդիկատոր, որը ցույց է տալիս գլխիկների խոզանների մաշվածության աստիճանը։ Սարքը սնուցվում է մարտկոցից, որի լրիվ լիցքը բավականացնում է խոզանակի 32 րոպե ինքնավար աշխատանքի համար։ Լիցքավորիչը ներառված է հավաքածուի մեջ։