HUAWEI WATCH FIT Special Edition սմարթ-ժամացույցը հագեցած է հզոր մարտկոցով, որի էներգիան նախատեսված է 144 ժամ ֆունկցիոնալին հասանելիության համար։ Կանացի օրացույցն օգնում է վերահսկել ցիկլը և ուղեկցող ախտանիշները։ Ֆիզիկական մարզավիճակը պահպանելու համար նախատեսված է 100 մարզում։ Ճշգրիտ սենսորները որոշում են արյան մեջ թթվածնի պարունակությունը, անցած տարածությունը, սթրեսի մակարդակը։
HUAWEI WATCH FIT Special Edition սմարթ-ժամացույցը դաստակին ամրանում է սիլիկոնե ժապավենի միջոցով։ Տեղեկատվությունը ցուցադրվում է 1.64 դյույմ անկյունագծով AMOLED էկրանին։ Սմարթֆոնի հետ Bluetooth ինտերֆեյսով համաժամեցումը թույլ է տալիս ստանալ ծանուցումներ հավելվածներից և մուտքային զանգերի մասին, ինչպես նաև կառավարել երգերը։