Ձեզ անհրաժե՞շտ է համակարգչային պրոցեսորի հովացման որակյալ սարք։ Այդ դեպքում ուշադրություն դարձրեք Noctua NH-D15 հովացուցիչին, որը դուր կգա աշխատանքի բարձր արագությամբ աչքի ընկնող սարքերի բոլոր սիրահարներին։
Noctua NH-D15-ի ռադիատորը պատրաստված է ամուր ալյումինից, որը կանխում է սարքի արագ գերտաքացումը, իսկ հիմքը պատրաստված է ալյումինե համաձուլվածքից, որը երաշխավորում է անգերազանցելի պաշտպանություն տարբեր տեսակի վնասվածքներից։ Այս հովացուցիչի մեկ այլ առավելությունն է աշտարակային կառուցվածքի առկայությունը։
Լրակազմում դուք կգտնեք երկու օդափոխիչ՝ պրոցեսորի ավելի արդյունավետ հովացման համար։ Այս սարքի պտտման առավելագույն արագությունը կազմում է 1500 պտ/րոպ, առավելագույն օդային հոսքը հավասար է 82.9 CFM-ի։ Բացի բուն հովացուցիչից, գնորդը ստանում է հատուկ ամրակներ, ֆիրմային կպչապիտակ, փաստաթղթեր, անցումային հարմարիչներ և պտուտակահան։