Bambu Lab А1 Mini 3D տպիչն աշխատում է FDM/FFF շերտ առ շերտ տպագրության տեխնոլոգիայով։ Որպես ծախսվող նյութ կարելի է օգտագործել տարբեր պլաստիկներ՝ ունիվերսալ PLA/PETG նախատիպերի համար, էլաստիկ TPU ճկուն արտադրանքների համար, PVA բարդ երկրաչափական մոդելների համար։ Աշխատանքային գոտու չափսն է 180×180×180 մմ։ Այստեղ կարելի է տպել փոքր դետալներ, հուշանվերներ, դեկորատիվ տարրեր, խաղալիքներ, ամրակներ։ Բաց կորպուսը թույլ է տալիս հետևել գործընթացին, հեշտացնում է տրամաչափարկումն ու մաքրումը։ Տաքացվող հարթակի շնորհիվ առաջին շերտը չի շերտազատվի սեղանից։ Դրանից է կախված վերջնական օբյեկտի ամրությունն ու ճշգրտությունը։ Սարքը ձևավորում է 0.05-ից մինչև 0.3 մմ հաստությամբ շերտեր։ Դա թույլ է տալիս պատրաստել նույնիսկ մանր, մանրամասնեցված տարրեր։
Bambu Lab А1 Mini 3D տպիչը հագեցած է ավտոմատ տրամաչափարկման համակարգով։ Այն փոխհատուցում է մակերեսի անհարթությունները և նվազեցնում խոտանի ռիսկը։ Մոդելը կկարողանա շարունակել տպագրությունը սահմանված պարամետրերով էլեկտրաէներգիայի անջատումից և միացումից հետո։ Տպիչը միանում է ցանկացած Windows, macOS համակարգիչներին Wi-Fi անլար ցանցի միջոցով։ Կորպուսում կա նաև microSD-ի բնիկ։ Քարտից կարելի է տվյալներ փոխանցել կարգավորման համար։ Սարքավորումը կառավարվում է Bambu Handy, Bambu Studio և երրորդ կողմի ծրագրային ապահովման միջոցով։