Tecno Megabook K15SDA նոութբուքը պատված է ալյումինե իրանով՝ 359.5x236x17.3 մմ չափսերով, որոնց շնորհիվ այն հարմար է վերցնել ճանապարհորդության։ Սարքի կափարիչը բացվում է ամբողջական 180°-ով, ինչը թույլ կտա ցանկացած դիրքից ընտրել էկրանի դիտման օպտիմալ անկյունը։ Մոդելի ապարատային հիմքում ընկած է 8-միջուկանի AMD Ryzen 7 5825U պրոցեսորը, որն ապահովում է համակարգի արտադրողականությունն ու արագագործությունը ինչպես գրասենյակային ծրագրերի գործարկման ժամանակ, այնպես էլ խաղային ռեժիմում։ ՕՀ-ի պլատաների համար նախատեսված 2 բնիկում տեղադրված է օպերատիվ հիշողության 2 մոդուլ՝ 16 ԳԲ ընդհանուր ծավալով։ Անհրաժեշտության դեպքում ՕՀ ծավալը կարելի է ընդլայնել մինչև 32 ԳԲ՝ արդեն տեղադրված մոդուլների փոխարինման միջոցով։ SSD-ի բնիկում տեղադրված է 512 ԳԲ տարողությամբ կրիչ՝ տվյալների երկարաժամկետ պահպանման համար։
Ջերմահեռացման և բաղադրիչների հովացման համար Tecno Megabook K15SDA նոութբուքում տեղադրված են հզոր օդափոխիչ և պղնձե խողովակներ։ Մոդելը համալրված է 15.6 դյույմանոց էկրանով՝ Full HD թույլատրությամբ և 16:9 կողմերի հարաբերակցությամբ, որը կապահովի դիտվող բովանդակության մեջ ընկղմվելու էֆեկտ և մեծացված տեսադաշտ։ 70 Վտ*ժ տարողությամբ լիթիում-պոլիմերային մարտկոցը երաշխավորում է նոութբուքի մինչև 15 ժամ աշխատանք մեկ լիցքավորմամբ։