Sennheiser E 935 վոկալային խոսափողը պարզ, բայց միևնույն ժամանակ բարձրորակ սարք է, որը ստեղծված է վոկալի և բեք-վոկալի վերարտադրման համար։ Խոսափողի առավելությունը կողմնակի աղմուկներից պաշտպանվածությունն է, ինչի շնորհիվ այն երաշխավորում է մաքուր հնչողություն։ Սարքը համալրված է բռնիչով, ինչպես նաև հարմար է տեղավորվում ձեռքում։
Sennheiser E 935-ի անջատիչը տեղակայված է բավականին հարմար։ Լարային խոսափողն ունի 51 դԲ զգայունություն։ Այն գործում է 40-18000 Հց հաճախականությամբ, ինչի շնորհիվ ունակ է կատարյալ կերպով փոխանցել ցանկացած ձայն։