TP-Link TL-SG105-M2 կոմուտատորը համատեղում է կոմպակտ չափսերը և բարձր արտադրողականությունը, ինչը տվյալ լուծումը դարձնում է հիանալի ընտրություն մասնավոր և առևտրային օգտագործման համար։ Իր հնարավորությունների շնորհիվ մոդելը կարող է արդյունավետորեն օգտագործվել լոկալ ցանցի արդիականացման, IP հեռախոսակապի, տվյալների բազաների, տեսահսկման համակարգերի և այլ նմանատիպ լուծումների ներդրման համար։
TP-Link TL-SG105-M2 կոմուտատորն ապահովում է Store and Forward կոմուտացիայի մեթոդը, որի դեպքում տվյալների փաթեթների փոխանցումն իրականացվում է անմիջապես միացված հաճախորդներին, բայց սխալների առկայության նախնական ստուգմամբ։ MAC հասցեների ներկառուցված աղյուսակը ներառում է 16000 տող, ինչի շնորհիվ ապահովվում են լայն հնարավորություններ հաճախորդային սարքավորումների միացման համար։ Բացի այդ, անվտանգության տարբեր ստանդարտների և արձանագրությունների աջակցման շնորհիվ տվյալ մոդելն առանձնանում է բարձր արտադրողականությամբ և միացման պաշտպանվածությամբ։ Սարքավորումների միացումն իրականացվում է 5 ստանդարտ ցանցային պորտերի միջոցով։
Սարքը պատրաստված է կոմպակտ իրանում։ Իր չափսերի շնորհիվ մոդելը կարող է հեշտությամբ տեղադրվել հենց աշխատանքային սեղանին կամ ամրացվել պատին։ Օգտագործման հարմարավետության համար դիմային վահանակի վրա նախատեսված է LED ինդիկացիա։ Սարքի մատակարարումն իրականացվում է ցանցային սնուցման ադապտերով և ռետինե ոտքերով։