Redmond RHF-3328 օդի խոնավացուցիչն ունակ է պահպանել խոնավության սահմանված մակարդակը մինչև 17 ժամ անընդմեջ։ Ուլտրաձայնային թաղանթի շնորհիվ ջրի մասնիկները վերածվում են մանրադիսպերս սառը մշուշի։ Խոնավացուցիչը հագեցած է 4.5 լ տարողությամբ ռեզերվուարով և վերին մասում անցքով՝ հարմար լցնելու համար։ Թափանցիկ չափիչ սանդղակն ապահովում է ջրի քանակի վերահսկողությունը։
Redmond RHF-3328 օդի խոնավացուցիչում օգտագործվում է սենսորային կառավարում։ Գոլորշու մատուցման փողակը նախատեսում է 360° պտույտ և ուղղության կարգավորում։ Պաշտպանիչ անջատման համակարգը բացառում է սարքի աշխատանքը ջրի բացակայության և ռեզերվուարը հանելու դեպքում։