Braun MQ55236MBK ընկղմվող բլենդերը ֆունկցիոնալ հավաքածու է խոհանոցի համար։ Սերուցք, ձու հարելու համար տեղադրվում է հարիչ։ Թերթիկների մեծ քանակը թույլ է տալիս ավելի լավ հարստացնել հարվող զանգվածը թթվածնով։ Մետաղական ոտիկը հարմար է մթերքները պյուրե դարձնելու, կոկտեյլներ պատրաստելու համար։ S-աձև դանակով մանրացնող թասը նախատեսված է բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն, միս մանրացնելու և խառնելու, ինչպես նաև սառույց կոտրելու համար։
1000 Վտ հզորությամբ Braun MQ55236MBK բլենդերն ապահովում է 25 արագություն և տուրբո ռեժիմ։ Դա թույլ է տալիս ընտրել աշխատանքի օպտիմալ ռեժիմ՝ կախված մթերքների կարծրությունից և քանակից։ Սարքի կառավարման համար օգտագործվում են կոճակներ և պտտվող մեխանիզմ։ EasyClick համակարգը երաշխավորում է կցորդների հեշտ փոխարինում։ 500 մլ ծավալով չափիչ բաժակում հարմար է պյուրե պատրաստել և հարել հեղուկ բաղադրիչները։