Ugreen US221 արտաքին բոքսը կարող է օգտակար լինել համակարգիչների բոլոր օգտատերերին (ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական)։ Մոդելը համատեղելի է 2.5-դյույմանոց HDD և SSD սարքերի հետ, որոնց հետ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է SATA ինտերֆեյսի միջոցով։ Փաստացի սարքն իրենից ներկայացնում է արտաքին կրիչ, որի ծավալը կարելի է որոշել ինքնուրույն։
Ugreen US221 արտաքին բոքսը չի պահանջում արտաքին սնուցում։ Կրիչի աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան ստացվում է USB-ից։ Միացման ինտերֆեյսը (USB 3.0 Type-C) երաշխավորված կերպով թույլ է տալիս իրացնել ցանկացած SATA սարքի արագագործության հնարավորությունները։ Արտաքին բոքսի հագեցվածության մեջ մտնում է տվյալների փոխանցման ցուցիչը։
Արտաքին բոքսը համալրված է ինտերֆեյսային մալուխով և հրահանգով։ Սարքի իրանը պլաստիկե է։ Արտաքին բոքսի կոմպակտությունն ու թեթևությունը նպաստում են օգտագործման հարմարավետությանը։