պատյան, անցումային հարմարիչ jack 3.5 մմ - jack 6.3 մմ, մալուխ jack 2.5 մմ - jack 3.5 մմ х3 հատ, փաստաթղթեր
Քաշ
285 գ
Նկարագրություն
Audio-Technica ATH-M50X լարով ականջակալները M-սերիայի ամենահայտնի մոդելներից մեկի թարմացված տարբերակն են։ Նրբագեղ ձյունաճերմակ գունավորումը, առաջադեմ տեխնիկական հագեցվածությունը և օգտագործման առավելագույն հարմարավետությունը ներկայացված մոդելի գլխավոր առավելություններն են։ Այն կապահովի ձեզ «կենդանի» ձայնով հաճախականությունների ողջ տիրույթում (15-28000 Հց). դուք կկարողանաք վայելել հագեցած և փափուկ բասը, հավասարակշռված միջին հաճախականությունները և բյուրեղյա մաքուր, բայց ոչ ճչացող վերին հաճախականությունները։ Ականջակալները կատարյալ լուծում կդառնան ոչ միայն երաժշտասերների, այլև ձայնագրման ստուդիաներում պրոֆեսիոնալ մոնիտորինգով և միքսինգով զբաղվող մասնագետների համար։
Audio-Technica ATH-M50X լարով ականջակալները համալրված են հանովի մալուխներով՝ բոլոր դեպքերի համար՝ ուղիղ և պարուրաձև տեսքի։ Պտտվող թասիկների և ծալովի կառուցվածքի շնորհիվ տվյալ մոդելը շատ հարմար է տեղափոխման համար։ Փակ ակուստիկ ձևավորումը կպարգևի ձեզ գրեթե լիակատար ձայնամեկուսացում ձեզ շրջապատող աղմուկներից։ Օպտիմալ 38 Օհմ դիմադրությունը թույլ է տալիս ականջակալներն օգտագործել ոչ միայն պրոֆեսիոնալ աուդիոսարքավորումների, այլև տարբեր շարժական սարքերի հետ։