Audio-technica PRO37 խոսափողն ունիվերսալ լուծում է բեմում կամ ստուդիայում վոկալ ձայնագրելու, ինչպես նաև հարվածային, պերկուսիոն, փողային և այլ երաժշտական գործիքներից ձայնը վերցնելու համար։ Տվյալ մոդելը պատկանում է ձայնագրող սարքավորումների դինամիկ տեսակին՝ հիմքում օգտագործվող շարժական դիաֆրագմայից, ձայնային կոճից և մի քանի մագնիսներից բաղկացած կոմպակտ էլեկտրագեներատորի շնորհիվ։ Նման կառուցվածքի շնորհիվ սարքն առանձնանում է ոչ միայն պարզությամբ և օգտագործման պայմանների նկատմամբ ոչ պահանջկոտ լինելով, այլև բարձր աշխատանքային ցուցանիշներով։ Մասնավորապես, այս մոդելն ունի բարձր զգայունություն, որը համապատասխանում է -42 դԲ-ին, և ցածր դիմադրություն, ինչը 30-ից մինչև 15000 Հց հաճախականության միջակայքի և կարդիոիդային ուղղվածության հետ միասին ապահովում է ձայնագրվող ձայնի բարձր որակ նույնիսկ ամենաբարդ պայմաններում։
Audio-technica PRO37-ի կորպուսը պատրաստված է բարձրորակ մետաղից և պլաստիկից, ինչի շնորհիվ կարող է դիմակայել տարբեր մեխանիկական ծանրաբեռնվածությունների։ Հատուկ կոմպլեկտային ամրակցման օգնությամբ մոդելը կարող է հեշտությամբ տեղադրվել տարբեր հենակների և բռնիչների վրա։ Մոդելի միացումն իրականացվում է անջատվող XLR մալուխի միջոցով։ Խոսափողն օգտագործում է նաև ֆանտոմային սնուցում։