Intel Core i9-10900X BOX պրոցեսորը բարձր արտադրողականությամբ լուծում է աշխատանքային կայանների և խաղային համակարգերի համար։ Տվյալ մոդելը պատկանում է 10-րդ սերնդին և կառուցված է Cascade Lake-X ճարտարապետության հիման վրա 14 նմ տեխնոլոգիական պրոցեսով, որի շնորհիվ արտադրողին հաջողվել է բյուրեղի վրա տեղադրել ավելի շատ տրանզիստորներ, ինչը դրականորեն է ազդում հաշվարկային հզորության վրա։ Մայր պլատայի վրա տեղադրելու համար օգտագործվում է LGA 2066 սոկետը։
Intel Core i9-10900X BOX պրոցեսորը հագեցած է 10 միջուկով և օգտագործում է 20 վիրտուալ հոսք։ Հաճախականությունը կարող է տատանվել 3700-ից մինչև 4700 ՄՀց։ Ինչպես նաև տվյալ մոդելում առկա է արագացման (overclocking) հնարավորություն՝ ազատ բազմապատկիչի շնորհիվ։ Պրոցեսորն աջակցում է DDR4 տիպի օպերատիվ հիշողություն, որի առավելագույն ծավալը կարող է հասնել մինչև 256 ԳԲ։ Առանձնահատկություն է նաև տարբեր հրամանների և հրահանգների աջակցումը, իսկ ներկառուցված PCI-E կարգավորիչը համապատասխանում է 3.0 տարբերակին։
Intel Core i9-10900X BOX պրոցեսորն աչքի է ընկնում իր հզորությամբ, ընդ որում դրա ջերմային հզորությունը (TDP) կազմում է 165 Վտ։ Առավելագույն ջերմաստիճանը ծանրաբեռնվածության տակ կարող է հասնել 94°C։