Սպիտակ գույնի Borofone BJ33 դյուրակիր մարտկոցը 10000 մԱ·ժ տարողությամբ և 5500 մԱ·ժ օգտակար տարողությամբ ստացել է 5 Վտ ելքային հզորություն։ Դա բավարար է սմարթֆոնը մեկ անգամ մինչև 100% կամ 3-4 անգամ անլար ականջակալները, խելացի ժամացույցը լիցքավորելու համար։ Փաուերբանկին միաժամանակ կարելի է միացնել մինչև երկու ցածր հզորության սարք USB Type-A ելքով։
Borofone BJ33 դյուրակիր մարտկոցն ամփոփված է ընդամենը 16 մմ հաստությամբ պլաստիկե կորպուսում։ Սարքը թեթև է և կոմպակտ, այն հարմար է կրել գրպանում կամ կանացի պայուսակում։ Փաուերբանկը պաշտպանված է գերտաքացումից և գերբեռնվածությունից։ Ինդիկատորը թույլ է տալիս հետևել լիցքի մակարդակին, աշխատանքի մեկնարկին։