Samsung SC4520 փոշեկուլն անփոխարինելի է մաքրման գործընթացում, չէ՞ որ դրա օգնությամբ դուք կկարողանաք հաշված րոպեների ընթացքում մաքրել հատակի ցանկացած ծածկույթ աղբից և փոշուց։ Տվյալ մոդելը նախատեսված է չոր մաքրման համար և ունի 350 Վտ ներքաշման հզորություն՝ 1600 Վտ էներգասպառման դեպքում։ Սարքն ամփոփված է գեղեցիկ կապույտ գույնի պլաստիկե իրանում։ Սարքը հեշտությամբ գլուխ կհանի նույնիսկ երկար խավ ունեցող գորգերից՝ խոզանակի մեկ շարժումով այն կմաքրի տարբեր աղտոտիչներից և աղբից։ Փոշեկուլի փոշեհավաքիչը ներկայացված է ցիկլոնային զտիչով։
Samsung SC4520-ում առկա է նուրբ մաքրման զտիչ, որի շնորհիվ այն որսում և պահում է փոշու և ծաղկափոշու մանրագույն մասնիկները, ինչը հատկապես արդիական է ալերգիայի հակում ունեցող մարդկանց և ասթմայով հիվանդ օգտատերերի համար։ Փոշեհավաքիչի տարողությունը 1.3 լ է, ուստի այն պետք չի լինի դատարկել յուրաքանչյուր մաքրումից հետո։