Սպիտակ գույնի իրանով InFocus IN1024 պրոյեկտորը նախատեսված է տանը, գրասենյակներում կամ կրթական հաստատություններում օգտագործելու համար։ 3LCD տեխնոլոգիան ապահովում է վառ և բնական պատկեր՝ 50000:1 բարձր հակադրությամբ։ 3840x2160 պիքսել առավելագույն կետայնության շնորհիվ պրոյեկտորը գրատախտակին է արտածում մանրամասնեցված պատկեր։ Սարքն աջակցում է ուղղահայաց, հակադարձ և ուղիղ պրոյեկցիա, ինչպես նաև ձեռքով ֆոկուսացում։ Առկա է ներկառուցված քառապատիկ զում։
Պրոյեկցիայի նվազագույն անկյունագծային չափը կազմում է 0.76 մ, իսկ առավելագույնը՝ 7.62 մ։ Դրա շնորհիվ InFocus IN1024 պրոյեկտորը կարելի է օգտագործել տարբեր մակերես ունեցող տարածքներում։ Օպտիկական աղավաղումների փոխհատուցման համակարգը ավտոմատ կերպով ուղղում է սեղանաձև և տակառաձև դեֆորմացիաները՝ ապահովելով հարթ պատկեր ցանկացած մակերևույթի վրա։ Պատկերի որսման ֆունկցիայի շնորհիվ կարելի է պրոյեկտորի մեկնարկային էկրանի ֆոնին ավելացնել ընկերության լոգոտիպը։ InFocus IN1024-ն աշխատում է գրեթե անձայն. աղմուկի մակարդակը չի գերազանցում 32 դԲ-ը։ Մոդելը հագեցած է 16 Վտ հզորությամբ բարձրախոսներով։ Դրա շնորհիվ այն կարող է վերարտադրել ձայնը առանց լրացուցիչ սարքավորումների։