JBL GO 3 դյուրակիր բարձրախոսը ներկայացված է կոմպակտ սպիտակ կորպուսով, հակիրճ դիզայնով, կայուն հիմքով և հարմար պահելու համար նախատեսված փոքր ժապավենով։ Սարքն աշխատում է հինգ ժամ սեփական մարտկոցից, որից հետո լիցքավորման համար պահանջվում է 2.5 ժամ։ Կորպուսի վրա առկա են հարմար կոճակներ՝ միացման/անջատման, Bluetooth-ի ակտիվացման, նվագարկման/դադարի և ձայնի մակարդակի կարգավորման համար։
JBL GO 3 մոդելը հագեցած է USB Type-C միակցիչով և սմարթֆոնի հետ համաժամեցման համար նախատեսված անլար մոդուլով։ 4.2 Վտ հզորությամբ ստերեոհամակարգը հստակ վերարտադրում է տարբեր ժանրերի երգեր՝ շնորհիվ 110-20000 Հց հաճախականությունների աջակցության։ Գործվածքից և պլաստիկից պատրաստված կորպուսն ունի IP67 փոշու և խոնավության պաշտպանություն։ Սարքը մատակարարվում է USB մալուխով, կշռում է ընդամենը 209 գ և ունի 7.5x4.13x8.75 սմ չափսեր։