Eigen GH-60M01DT մոխրագույն գազօջախի մակերեսը՝ կոփված ապակուց վահանակով, տեղադրվում է ջեռոցից անկախ և ունի կառավարման սեփական վահանակ՝ սենսորային կոճակներով և պտտվող բռնակներով։ Մոդելը հագեցած է 4 այրիչով։ Դրանցից մեկը «եռակի թագ» է։ Դրանց հզորություններն են՝ 1, 1.75, 1.75 և 3.3 կՎտ։ Սարքի օգտագործումը հեշտացնում է բոցի կարգավորիչներում ներկառուցված էլեկտրական բռնկումը։ Սպասքը տեղադրվում է թուջե հանովի բաղադրյալ ճաղավանդակի վրա։ Մոդելի առավելությունն է բոլոր այրիչների համար ավտոմատ անջատմամբ թայմերի առկայությունը։ Նախատեսված է «փոքր բոց» ֆիքսված դիրքը։ Համատեղելի սպասքի հատակի տրամագծերի միջակայքն է՝ 80-ից մինչև 260 մմ։ Սրճեփի տեղադրման համար օգտագործվում է առանձին տակդիր։
Eigen GH-60M01DT գազօջախի մակերեսի շահագործման անվտանգությունը երաշխավորում է գազ-կոնտրոլը․ բոցի մարման դեպքում վառելիքի մատակարարումը դադարեցվում է։ Սարքը կարգավորված է բնական գազի համար։ Անցումը հեղուկացված վառելիքին կատարվում է հավաքածուի մեջ մտնող ծայրափողակների օգնությամբ։ Գազօջախի մակերեսը ցանցին է միանում խրոցակով 1.2 մետրանոց մալուխով։