220 Վտ հզորությամբ և 70 պտ/ր պտտման արագությամբ սև գույնի Kitfort КТ-9954 շերտատիչը նախատեսված է տնային պայմաններում հացի, մսի և երշիկի արագ ու հավասարաչափ շերտատման համար։ Այն հագեցած է 170 մմ տրամագծով ալիքաձև սրվածք ունեցող դանակներով։ Մոդելում նախատեսված է երկու արագություն և կտորների հաստությունը մինչև 22 մմ կարգավորելու հնարավորություն։
Kitfort КТ-9954 շերտատիչը պատրաստված է ալյումինից և ունի ամուր իրան։ Սարքն անընդմեջ աշխատում է մինչև 7 րոպե։ Չսահող հիմքը կանխում է սարքի շրջվելը հարթ սեղանածածկի վրա օգտագործման ընթացքում։ Սարքավորումը պաշտպանված է էլեկտրական հոսանքի հարվածից՝ II դասին համապատասխան։ Իրանում առկա է լարը պահելու համար նախատեսված բաժանմունք։